Հուլիսի 7-ին կայացավ Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից կազմակերպված ԱՍԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2023-ը: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան զեկուցումներ և պանելային քննարկումներ ասիական տարածաշրջանային քաղաքականության գերակա միտումների վերաբերյալ: Զեկուցումներով հանդես եկան ավագ և կրտսեր հետազոտողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Լիբանանից:
Համաժողովի արդյունքում ուղենշվեցին ասիական ու հարավկովկասյան տարածաշրջանների հարաբերությունների բազմակողմ զարգացման հեռանկարները և այդ համատեքստում հայկական տարածաշրջանային գործոնի դերն ու կարևորությունը:
Պարբերական բնույթ կրող Ասիական ֆորումի իրականացմամբ և շարունակականությամբ Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամը հանձն է առել ասիա-հարավկովկասյան համագործակցության գիտական հենքի զարգացումն ու առաջ մղումը: