Արտագնա դասախոսություն

Օրերս կայացավ «Հայկական համալսարանի» 2022-2023թթ. նոր հոսքի հերթական արտագնա դասախոսություն-հանդիպումը։
«Հայկական նախագծի» թիմի ուղեկցությամբ մեր ունկնդիրները հնարավորություն ունեցան Արագածոտնի մարզում այցելել Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Շենիկ գյուղատեղիի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցիներն, ինչպես նաև՝ Թաթուլ գյուղում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմին, որոնց շուրջ էլ կառուցված էին դասախոսությունների թեմաները։
Դասախոսություններին հետևել են թեմատիկ քննարկումներն ու թիմային աշխատանքները։
Հետևե՛ք մեզ և սովորե՛ք «Հայկական համալսարանում»
#հավերժականՀայաստան