Բաց դասախոսություն | «Ի՞նչ է տարածքային ամբողջականության ճանաչումը միջազգային իրավունքում»

Մայիսի 27-ին «Հայկական համալսարանի» դասընթացի շրջանակներում հյուրընկալեցինք միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանին։

Բանախոսը հանդիպման ընթացքում անդրադարձավ միջազգային իրավունքի հայտնի սկզբունքներին, մեր տարածաշրջանին առնչվող հիմնական նարատիվներին, ինչպես նաև ներկայացրեց նարատիվների և միջազգային իրավունքի սկզբունքների հիմնական տարբերությունները։

Հանդիպման ընթացքում, ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել փորձագետին և կիսվել սեփական դիտարկումներով։