Ապրիլի 12-ին «Հայկական համալսարանի» դասընթացի շրջանակում հյուրընկալել ենք տ.գ.թ., ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների բաժնի առաջատար գիտաշխատող Դմիտրի Մարյասիսին, ով հանդես եկավ բաց և փակ դասախոսությունների շարքով։
Դասախոսությանը ներկա էին ինչպես «Հայկական համալսարանի» շրջանավարտներն ու ունկնդիրները, այնպես էլ մեր հետևորդներն ու «Հայկական նախագծի» ընկերները։
Դասախոսության ընթացքում փորձագետը անդրադարձավ Իսրայել պետության ստեղծման նախապատմությանն ու դրա տնտեսական և քաղաքական նախադրյալներին, ինչպես նաև՝ գիտելիքահեն տնտեսության դերին։ Բանախոսը ներկայացրեց նորարարությունների կարևորությունը Իսրայելի տնտեսական և ռազմական ոլորտներում, պատասխանեց վերջին շրջանում ամենաարդիական հարցերից մեկին. «Ինչպե՞ս է Իսրայելը ձեռք բերում դաշնակիցներ»։
«Հայկական նախագիծը» շարունակելու է տարբեր ձևաչափերով անդրադառնալ օրախնդիր հարցերին և թեմաներին։ Հետևե՛ք մեր՝ սոցիալական հարթակներում տեղադրվող հրապարակումներին, որպեսզի բաց չթողնեք «Հայկական համալսարանի» բաց դասախոսություններին մասնակցելու հնարավորությունը։