
Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։

• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում՝ https://armenianuniversity.com/newadmission2024/