Կայացել է Հայկական համալսարանի 2022-2023 թթ․ ավարտահանդեսը

«Հայկական նախագծի» ամենամեծ կրթական ծրագիրը՝ «Հայկական համալսարանը», 2022-2023 ուսումնական տարում ունեցել է ունկնդիրների ևս երկու հոսք։ Համալսարանի միջգիտակարգային ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտել են 75 ուսանողներ Հայաստանից, այդ թվում՝ Արցախից, ինչպես նաև Սփյուռքից։ Ս․թ․ հուլիսի 17-ին Երևանում տեղի է ունեցել վերջիններիս ավարտահանդեսը։

Հայկական համալսարանի կրթական ծրագրում բանախոսել են աշխարհի 5 երկրներից ավելի քան 50 մասնագետներ, այդ թվում՝ հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ, գիտահետազոտական կենտրոնների գիտնականներ, միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետներ, պետական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ։

#ՀավերժականՀայաստան’ի գաղափարի շուրջ համախմբված ևս 75 երիտասարդներ ստանձնել են պատասխանատվություն՝ կիրառելու իրենց գիտելիքները թե՛ որպես իրենց բնագավառների մասնագետներ, թե՛ որպես մեր հայրենիքի արժանի զավակներ։