«Հայկական համալսարանը» և Արցախի պետական համալսարանը մայիսի 7-ից 12-ը ներառյալ կազմակերպում են համատեղ առցանց դասընթաց, որը նվիրված է Մերձավոր Արևելքի տարածաշրջանային իրողություններին և այդ համատեքստում Արցախի Հանրապետության մարտահրավերներին։
Դասընթացը վարում են «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր քաղաքագետ Էդգար Էլբակյանը, կովկասագետ Կարեն Իգիթյանը, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։
Դասախոսությունների թեմաներն վերաբերում են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հայկական պետությունների համար առկա հնարավորություններին։
Առցանց հանդիպումների ընթացքում Արցախի պետհամալսարանի ուսանողները հնարավորություն ունեն հարցերի միջոցով վերհանել իրենց պատկերացումները։
«Հայկական նախագիծը» շարունակելու է դասախոսությունների և քննարկումների շարքը Արցախի Հանրապետության երիտասարդների մասնակցությամբ ինչպես առցանց, այնպես էլ՝ առկա ձևաչափով։