Հայկական ալիքն առանձնանում է որպես միակ էլեկտրոնային լրատվական-վերլուծական հարթակ, որը հիմնականում աշխատում է «լուր+մեկնաբանություն» ձևաչափով՝ ընթերցողներին տրամադրելով ամենահրատապ նյութերը և դրանց մեկնաբանությունը՝ իրական հայկական օրակարգի տեսանկյունից։ Ներկայումս Հայկական ալիքը հասանելի է հայերեն և ռուսերեն լեզուներով Facebook, Instagram, Telegram և X (Twitter) սոցիալական ցանցերում։ Հայկական նարատիվն ավելի հարստացնելու և անգլիախոս սփյուռքահայերի շրջանում առավել հասանելի լինելու համար մենք այժմ ամբողջապես գործարկում ենք կայքի անգլերեն բաժինը։ Հայկական ալիքը նախաձեռնվել է Հայկական համալսարանի շրջանավարտների կողմից 2022 թվականի հունիսին։