«Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը: Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով: Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը»։
Նժդեհյան այս խոսքերը հավասարապես իրավացի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ գաղափարական ճամփորդությունների համար։ Սկսած 2021 թ․ նոյեմբերից՝ Հայկական համալսարանը հանձնառու է գաղափարական այդ ճամփորդության ընթացքում երիտասարդների կարողությունների զարգացման համար։ Եկել է ժամանակն այդ ամենն ամրապնդելու նաև ֆիզիկական ճամփորդությունների, դրանցում առաջացող խմբային փոխօգնության և համերաշխության միջոցով։
Հայկական համալսարանը հայտարարում է Հայկական արշավների մեկնարկի մասին։ Հայկական արշավներով մենք բացահայտելու ենք Հայաստանի տարբեր անկյունները։ Բացի Հայկական համալսարանի շրջանավարտներից և ուսանողներից՝ մեզ կարող են միանալ նաև այլ ցանկացողներ։