«Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերից է, որը նպատակ ունի հասարակագիտական հետազոտությունների և դրանց մասսայականացման միջոցով նպաստել հայկական քաղաքացիական հասարակության ձևավորմանը և Հայաստանի պետականության զարգացմանը։
Հայկական համալսարանն ունի ավելի քան 145 շրջանավարտ, այստեղ դասախոսում են ավելի քան 40 պրոֆեսիոնալներ աշխարհի չորս երկրներից: Հայկական համալսարանը հաջողությամբ իրականացրել է 8 գիտարշավ և 3 ուսանողական ճամբար, որոնցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր 240 ակադեմիական ժամ: Ներկայումս 2023-2024 ուսումնական տարում «Հայկական համալսարանը» -ի 5-րդ հոսքում ուսանում է 55 ուսանող, և 22 շրջանավարտ ստացել է աջակցություն կամ աշխատանքի տեղավորման կամ հետագա ակադեմիական զարգացման տեսքով:
#հավերժականՀայաստան