Մայիսի 11-ին «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը մասնակցում է Քարնեգի հիմնադրամի Մերձավոր Արևելքի կենտրոնի կազմակերպած «Կանտոնները և կանտոնացման քաղաքականությունը Սիրիայում, Մերձավոր Արևելքում և դրանից անդին» թեմայով միջազգային փակ կլոր սեղան-քննարկմանը։
Նախատեսված են նաև հանդիպումներ Լիբանանի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Հայկական նախագիծը», հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունն ու կարևորությունը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, շարունակելու է տարբեր ձևաչափերով ներկայացնել սեփական ազգային օրակարգը տարբեր գիտական, կրթական ու փորձագիտական հարթակներում։