Հայկական նախագիծը ՌԴ-ում | Համագործակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ИМЭМО РАН) և Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (РСМД) հետ

Մայիսի 28-ին «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիրներ քաղաքագետ Էդգար Էլբակյանը, կովկասագետ Կարեն Իգիթյանը, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանում արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության վերլուծությամբ ու գիտակիրառական մշակումներով զբաղվող երկու առաջատար կառույցների՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ИМЭМО РАН) և Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (РСМД) հետ։

Հանդիպումների շրջանակներում կայացած սեմինարների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային իրադրությունը, այդ թվում՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին վերաբերող թեմաներ և ավելի լայն տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին առնչվող խնդիրներ։

Այցի ընթացքում քննարկվել են նաև «Հայկական նախագծի» հետազոտական կառույցի՝ Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամի և վերոնշյալ կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները։