Մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Հայկական նախագծի» համահիմնադիր, պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը մասնակցել է Մոսկվա և Տուլա քաղաքներում կայացած Երիտասարդ փորձագետների հոբելյանական 20-րդ դիվանագիտական սեմինարին։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Մելքոնյանը վարել է «Մեծ Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա. նոր առաջնահերություններ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում» պանելային քննարկումը, որի ժամանակ ելույթ են ունեցել ոլորտի լավագույն փորձագետներն ու գիտնականները։
Հիշեցնենք, որ պանելային քննարկումը կազմակերպվել է Գորչակովի հիմնադրամի կողմից, որի հետ համագործակցությամբ «Հայկական նախագիծը» իրականացնում է մի շարք ծրագրեր, մասնավորապես, ամենամյա «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը։