«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, որ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիրներ Edgar Elbakyan / Էլբակյան Էդգարը և Սերգեյ Մելքոնյան / Sergei Melkonianը
📍նոյեմբերի 7-ին Բուրբանկի «Բեշիր Մարտիրոսյան կենտրոնում» հանդես են գալու «Պարտությունից հաղթանակ. միավորվելով Արցախի ազատագրման և վերադարձի համար» հանրային բանախոսությամբ;

📍նոյեմբերի 9-ին լինելու են Գլենդեյլի «Phoenicia» ռեստորանում անցկացվելիք միջոցառում-դրամահավաքին, որտեղ ևս հանդես են գալու բանախոսությամբ և «Հայկական նախագծի» ներկայացումով։

Սիրով սպասում ենք բոլորիդ: