«Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադրի այցը Ֆինլանդիա

Ս․ թ․ փետրվարի 13-15 Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյան / Sergei Melkonianը կազմակերպող կողմի հրավերով Ֆինլանդիայի Հանրապետությունում մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի կազմակերպած «Սեմինար Ռուսաստանի մասին — 2024» գիտաժողովին։
Ս․ Մելքոնյանը ներկայացրել է զեկուցում «Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության վրա»՝ խոսելով Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների՝ Հայաստանի անմիջական և հարակից տարածաշրջանների վրա ունեցած ազդեցության մասին։
Հարդյունս գիտաժողովի՝ իրականացվելու է համալիր հետազոտության հրատարակություն՝ ներառելով նաև Ս․ Մելքոնյանի հոդվածը։