ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


❗️
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.

📌Որպես ազգային կրթությունն ու Հայաստանի հզորացումն իր գործունեության առանցքում ունեցող կազմակերպություն՝ «Հայկական նախագիծը» կտրականապես դեմ է «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխմանը «Հայաստանի պատմության»։

▪️Առաջին՝ օրենքի նախագիծն օբյեկտիվորեն հիմնավորված և աշակերտակենտրոն չէ։ Փոփոխության նախաձեռնման հիմքում ՀՀ դե-ֆակտո վարչապետի քմահաճույքն է՝ հայկական ինքնությունմ ադրբեջանաթուրքական պահանջների համատեքստում ապամոնտաժելու տրամաբանության մեջ։
▪️Երկրորդ՝ կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների և հատկապես «Հայոց պատմության» դասագրքերի աղմկահարույց խնդիրների ֆոնին սա հերթական փորձն է կոծկելու ոլորտի հսկայական խնդիրները կոնկրետ առարկայի անվանափոխությամբ։
▪️Երրորդ՝ ԵՊՀ պատմության ամբիոնն ու ոլորտի այլ բազմաթիվ հարգված մասնագետներ արդեն իսկ բացատրել են, թե ինչու «Հայաստանի պատմությունը» չի կարող փոխարինել «Հայոց պատմությանը»՝ առարկայի տրամաբանության տեսանկյունից։

🔗Օրենքի նախագծին դեմ քվեարկելու և մեկնաբանություններում կարծիք հայտնելու համար կարող եք անցնել կից հղմամբ՝