Հոկտեմբերի 9-ին կայացավ Հայկական համալսարանի 2023-2024 թթ. ուս.տարվա I հոսքի առաջին հանդիպում-ծանոթությունը, որին ներկա էին «Հայկական համալսարանի» ունկնդիրները, «Հայկական համալսարանի» շրջանավարտները և «Հայկական նախագծի» թիմը։
Հանդիպման ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիրները ունկնդիրներին ներկայացրին դասընթացի մանրամասները, ունկնդիրները ծանոթացան «Հայկական նախագծի» թիմի և միմյանց հետ։
Հարցուպատասխանի ժամանակ հարցեր հնչեցին ինչպես «Հայկական համալսարանի» դասընթացի վերաբերյալ, այնպես էլ՝ «Հայկական նախագծի» ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների։
Առաջիկա 18 շաբաթների ընթացքում «Հայկական համալսարանի» ունկնդիրներին մատուցվելու է բացառիկ միջգիտակարգային դասընթաց, որը ներառելու է ինչպես լսարանային դասախոսություն-սեմինարներ, այնպես էլ՝ արտալսարանային հանդիպումներ և ճանաչողական արշավներ։
Հետևե՛ք «Հայկական նախագծին» և «Հայկական համալսարանին», որպեսզի բաց չթողնեք սպասվող և ընթացիկ ծրագրերը։