Շնորհակալ ենք բոլորիդ, որ մեզ հետ միասին անցնում ենք դեպի #հավերժականՀայաստան տանող ճանապարհով

Սիրելի՛ ընթերցողներ, համախոհներ, աջակիցներ և ուսանողներ, 2023 թ․ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պարտություններն անդադար հաջորդում են իրար, քանի դեռ Հայաստանը զուրկ է ճշմարիտ հայկականությունից։

2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմից հետո հիմնելով մեր կազմակերպությանը և այն կոչելով «Հայկական նախագիծ»՝ մենք նկատի ենք առել հայ ժողովրդի բարձրագույն նախագիծը, այն է՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայկական անկախ պետականության գաղափարը, որը հնարավոր չէ նյութականացնել առանց հոգևոր հայկականության։
Այս 3 տարիների ընթացքում մեր գործունեությունն ուղղված է եղել հենց այս նպատակին՝ պահպանել, զարգացնել և տարածել հոգևոր հայկականությունը, այն հաղորդակցելի և ընդունելի դարձնել հայ երիտասարդության լայն շերտերին հայկական կրթության և հայկական քաղաքացիական հասարակության կերտման միջոցով։
Շնորհակալ ենք բոլորիդ, որ մեզ հետ միասին անցնում ենք դեպի #հավերժականՀայաստան տանող ճանապարհով։ Վստահ ենք, որ տեսանելի ապագայում հոգևոր հայկականությունը տալու է նաև իր նյութական պտուղները՝ ի դեմս Հայաստանում հայկական իշխանության և Հայկական լեռնաշխարհի ազատագրվելիք և վերաազատագրվելիք գյուղերի ու քաղաքների։