Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի նախօրեին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը, որին մասնակցեց նաև «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ թիմը իր` տարբեր ծրագրերում ընդգրկված երիտասարդների հետ միասին։
Թեկուզ 108 տարի անց, մինևնույն է, մեր թշնամին նույնն է, նույնն են նաև իր նպատակներն ու նպատակներին հասնելու միջոցները՝ 1915 թվականի ցեղասպանությունից մինչև 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմ։ Մեր թշնամին նույնն է այսօր, երբ շրջափակված է Արցախը։
Այսօր, վաղը և ընդմիշտ մենք չունենք այլ տարբերակ, քան պայքարելը. պայքարել նոր հաղթանակների և արժանապատիվ խաղաղության համար, պայքարել հանուն #հավերժականՀայաստանի։
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի։