Հայկական Առաքելություն հիմնադրամը «Հայկական Նախագծի» ծրարգրերից մեկն է, որը հիմնադրվել և մինչ օրս ղեկավարվում է բացառապես Հայկական Համալսարանի շրջանավարտների կողմից։ Նպատակն է հնարավորության չափով օգնել Արցախյան պատերազմների ու դավադրաբար հայրենիքի հանձնման պատճառով իրենց տները, բնականոն կյանքը և հայրենի հողը կորցրած մեր հայրենակիցներին։
Հայկական Առաքելության թիմն ու իր աջակիցները օգնում են բռնի տեղահանված արցախահայությանը առաջնային անհրաժեշտության պարագաներով (տարատեսակ սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք), հագուստով, գրենական պարագաներով, աշխատանքային անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև կացարան գտնելու և տան անհրաժեշտ գույքի հարցով (վառարան, անկողին, խոհանոցային պարագաներ)։ Աշխատանքներն իրականացվում են կամավոր սկզբունքով։
Այս դժվարին ու օրհասական ժամանակներում մեր Արցախցի քույր և եղբայրները էլ ավելի ունեն մեր աջակցության ու սիրո կարիքը։ Հայկական Առաքելությունը և իր շուրջ ստեղծված համայնքը փոխօգնության, անկեղծ կարեկցանքի և անտարբեր չլինելու մասին են, փորձելով այդ արժեքներով վարակել ամբողջ հասարակությանը։
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Ա-ն ասում էր «Եկեղեցին թվում է մահացու յոթ մեղքեր, բայց կա նաև 8-րդ հանցանքը՝ անտարբերության մեղքը»: Հայրենիքը սիրելը նաև հայրենակցին սիրելն է և անտարբեր չլինելն է իր վշտին, կորստին ու կարիքներին։