ENGLISH BELOW


«
Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին մի խումբ հայ գիտնականների և փորձագետների կողմից։ Կազմակերպության առաքելությունն է զարգացնել հայաստանյան մարդկային կապիտալը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում ազգային քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Կազմակերպության գործունեությունը ներառում է (սակայն չի սահմանափակվում) տարաբնույթ կրթալուսավորչական ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց թիրախային լսարանն առավելապես երիտասարդներն են։

«Հայկական նախագիծն» իրականացնում է.

  1. գիտական հանրային միջոցառումներ (խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ);
  2. կրթական ծրագրեր (երեկոյան համալսարանական դասընթացներ, մարզային դասընթացներ, հանրային դասախոսություններ, առցանց դասընթացներ);
  3. Հայաստանի և այլ պետությունների (մասնավորապես՝ Եվրասիական տարածաշրջանում) միջև հանրային դիվանագիտություն գիտակրթական գործիքակազմի միջոցով (համատեղ խորհրդաժողովներ, փոխայցեր, տեղեկատվական արշավներ);
  4. հասարակագիտական հետազոտական ծրագրեր (զեկույցների, հոդվածների, թարգմանությունների, գրքերի հեղինակում և հրատարակում);
  5. հանրային իրազեկման արշավներ (հարցազրույցներ, լրագրողական այցեր, գիտահանրամատչելի հաղորդաշարերի պատրաստում);
  6. ճանաչողական միջոցառումներ (արշավներ, մարզային այցեր, երիտասարդական հավաքներ);
  7. Հայաստան-Սփյուռք կապերի արդիականացմանն ուղղված հանրային գործունեություն (համայնքային հանրային դասախոսություններ, սփյուռքյան կազմակերպությունների՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ խորհրդատվություն և այլն)։

«Հայկական նախագիծ» ՀԿ թիմի կորիզը կազմում են գիտնականներ, ինչի շնորհիվ կազմակերպության գործունեության հիմքում ընկած են գիտական անաչառությունն ու փաստահեն քաղաքականության խթանումը։ «Հայկական նախագիծը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի ծրագրերի համար անհրաժեշտ բյուջեն ձևավորվում է Հայաստանում և Սփյուռքում բնակվող գաղափարակից ու սրտացավ անհատների հանգանակությունների և նվիրատվությունների միջոցով։

2020 թ. պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է արդիականացնել հայկական պետության և հայ ժողովրդի կազմակերպվածությունը, ինչի կարևորագույն բաղադրիչը հայկական Սփյուռքն է։ Ուստի, 2021 թ.-ին կազմակերպության անդամները պարբերաբար այցելություններ և հանրային դասախոսություններ են կազմակերպում սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի և հայության առջև կանգնած իրական մարտահրավերների մասին իրազեկվածության մակարդակը և նպաստել հայության ներուժի կենտրոնացմանը վերոնշյալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

«Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիրներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, քաղտնտեսագետ Հրանտ Միքաելյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը (պ.գ.թ.), արևելագետ Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.)։
Կից տեսանյութում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ., թուրքագետ) պատմում է կազմակերպության առաքելության մասին։

ABOUT US

ARMENIAN PROJECT

scientific-educational NGO

 

Armenian Project is a non-governmental organization founded in Yerevan in 2020 by a group of Armenian scholars and experts. Its mission is to support the formation of a national civil society in Armenia and strengthen Armenian statehood through the continuous development of Armenia’s human capital. “Armenian Project” NGO initiates and implements different scientific & educational programs targeting predominantly Armenian youth both in Armenia and in the Diaspora. The activities of the “Armenian Project” NGO include (but not limited to):

  1. Academic events for general public (conferences, seminars, round-table discussions);
  2. Educational programs (evening university, courses for youth from Armenian marzes (provinces), public lectures, online courses);
  3. Public diplomacy between Armenia and foreign states (particularly those of Eurasian region) using the tools of Track 1.5/Track 2 diplomacy (joint conferences, mutual visits, information campaigns);
  4. Research programs in humanities (research, development, and publication of reports, articles, op-eds, translations, books on Armenia’s most important policy issues);
  5. Campaigns to raise public awareness (interviews on TV, Radio and Internet, press tours, production of online TV programs);
  6. Orientation events (excursions, group visits to marzes and border villages, youth camps)
  7. Modernization of Armenia-Diaspora relations by means of community visits and public lectures, as well as consulting Diaspora organizations for their activities in Armenia.

 

“Armenian Project” NGO’s founders and core members are scholars; therefore, the main pillar of the organization is scientific objectivity and support of an evidence-based policy.

“Armenian Project” is a non-profit organization, and its activities are funded by the generous donations of our friends and followers from Armenia and the Diaspora.

After the 44-day war of 2020, there is an even strong need to modernize the organizational capacities of Armenians and the Armenian state. In this process, the Diaspora should play a critical role. Starting from 2021, “Armenian Project” NGO’s members periodically organize visits and public lectures in the Diaspora communities. These visits aim at raising awareness about Armenia’s real challenges and supporting the mobilization of Armenia’s capacity to overcome those challenges.

 

Currently, we are carrying out the following projects:

  • “Armenian University” (uni.armenianproject.com) — university-level evening courses in social sciences for youth. The University aims at discovering key (geo)political and socio-cultural processes in the Greater Middle East and their influence on Armenia’s domestic and foreign politics, as well as teaching the main tools for independent research & analysis. An online bilingual course targeting also the Armenian Diaspora will be launched in October 2021.
  • “Marzahos” (literally “From The Country” — http://armenianproject.com/category/marzahos) bilingual popular science program. “Marzahos” is a bi-weekly YouTube show featuring different professionals talking on trending topics of Armenian history, contextualizing them in the broader world history and politics.
  • ARDI” research project develops analytical papers & reports about Armenia’s and South Caucasus region’s actual (geo)political issues with specific policy recommendations in each paper.
  • “The Regional Security” initiative envisions confronting the Turkish expansionist threat in the Middle East by fostering regional cooperation (Egypt, UAE, Saudi Arabia, Greece, Cyprus, Iran, etc.) through public diplomacy means.
  • Information campaigns’ goal is addressing the issues threatening Armenia, Artsakh, and Armenians in general, such as the “Turkish corridor” through Syunik, total state and public negligence of the Artsakh issue, etc.