Հայկական զրույցներ | «Պետության զարգացման տեսլականները. գիտելիքահեն համակարգեր»

Ապրիլի 1-ին, Հայկական համալսարանում կայացավ «Հայկական զրույցների» ծրագրի երկրորդ դասախոսություն-հանդիպումը, որի ժամանակ «Պետության զարգացման տեսլականները. գիտելիքահեն համակարգեր» թեմայով բանախոսեց գիտնական, գյուտարար և գործարար Արթուր Հովսեփյանը (Իրան)։

Հանդիպմանը ներկա էին ինչպես «Հայկական համալսարանի» ունկնդիրներն ու շրջանավարտները, այնպես էլ թեմայով հետաքրքրված մեր հետևորդներն ու աջակիցները։ Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց պետության կայացման և զարգացման մի շարք կիրառական տեսություններ, պատմեց մեր երկրում գիտելիքահեն տնտեսություն ունենալու կարևորության մասին, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։

Դասախոսության բաց հատվածը հասանելի է ամբողջությամբ։

«Հայկական զրույցներ» հայկական մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային բանախոսությունների և հանդիպումների շարք է՝ նախատեսված լայն լսարանի համար։ Այն հնարավոր է դարձել գործարար, մարքեթոլոգ Լիանա Մարկոսյանի և վերջինիս գլխավորած մի խումբ հայ գործարարների հետ համագործակցությամբ։