«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ գլխավոր ծրագրերից է «Հայկական համալսարանը»՝ առկա և առցանց դասընթացներ Հայաստանին և հայությանը վերաբերող կարևորագույն քաղաքական և սոցիալ-մշակութային թեմաներով։
«Հայկական համալսարանի» շրջանակներում կազմակերպվող դասընթացներն ունեն երեք հիմնական ձևաչափ.
- Երեկոյան համալսարան — 3-4 ամսյա խորացված դասընթացներ։
- Կարճատև մասնագիտական դասընթացներ (1 օրից մինչև մեկ շաբաթ ժամկետով)։
- Դասախոսությունների շարք Հայաստանում և Սփյուռքում։
«Հայկական համալսարանի» 2021թ. աշնանային հոսքը մեկնարկել է։ Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելե՛ք uni.armenianproject.com հասցեն։