Հանրային բանախոսություն Արիզոնայում

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Սկոտսդեյլ ավանի սբ․ Աբգար հայկական առաքելական եկեղեցուն կից գործող մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանի բանախոսությունը։ Զրույցի թեման են եղել ներկայումս Հայաստանին սպառնացող մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։ Բանախոսությանը հաջորդել են ներկաների հարցերը։

«Հայկական նախագիծը» շարունակելու է իր առաքելությունը սփյուռքյան համայնքներում։