«Հայկական նախագծի» գիտակրթական ՀԿ-ն արդեն մի քանի տարի է՝ սերտորեն համագործակցում է «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպության հետ։ Համագործակցության շրջանակում «Դեպի Հայքի»-ի ջանքերով Սփյուռքից Հայաստան ժամանած երիտասարդները ամիսներ շարունակ կամավորության հիմունքներով ընդգրկված են «Հայկական նախագծի» տարբեր ծրագրերում։
Մասնավորպես՝ նրանցից շատերը մասնակցում են «Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամի» շրջանակներում իրականցվող գիտահետազոտական աշխատանքներին։
Օրերս կամավորներից երկուսը՝ Բրայան Հեքեթը և Դեյվիդ Հեքեթը, օգտագործելով կամավորության շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև՝ ներառելով սեփական հետազոտությունների արդյունքները, սեմինար-հանդիպում կազմակերպեցին «Հայկական նախագծի» թիմի և տարբեր ծրագրերի ունկնդիրների համար։ Դեյվիդի բանախոսությունը նվիրված էր , իսկ Բրայան ներկայացրեց «MeltWater և DataEQ ծրագերի կիրառումը մեդիա մոնիտորինգի և հետազոտությունների համար» թեման։
Դեյվիդ Հեքեթը միջազգային հարաբերությունների մագիստրոս է, իսկ ներկայումս՝ Բոստոնի համալսարանի քաղաքական գիտությունների ասպիրանտ: Նրա ակադեմիական փորձը կենտրոնանում է Հայաստանի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վրա: Նա աշխատել է որպես հետազոտող «Հայկական նախագծում», ինչպես նաև հոդվածներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Birthright Armenia կամավորական ծրագրի շրջանակներում: Օգտագործելով Կոնգրեսի Հետազոտական Ծառայության ներքին շրջանառության և հանրությանը հասանելի հետազոտական զեկույցները՝ միջազգայնագետ Դեյվիդ Հեքեթը ներկայացրել է դրանցում Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքական նպատակները Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Արցախ):
Դեյվիդ Հեքեթի՝«Վերջին 30 տարիներին Ամերիկայի Միացյալ Նահագների՝ Հարավային Կովկասում վարած արտաքին քաղաքականությունը» թեմայով ամբողջական դասախոսությունը կարող եք դիտել կից տեսանյութում.