«Հայկական նախագիծը» գիտակրթական ՀԿ-ն 2021թ. սեպտեմբերին մեկնարկում է «Հայկական համալսարան» նախագիծը, որի շրջանակներում հոկտեմբերից կազմակերպվելու են հատուկ համալսարանական դասընթացներ երեկոյան դպրոցի ձևաչափով։ Դպրոցի շրջանակներում ընթերցվելու են հատուկ մշակված դասընթացներ, որոնք նվիրված են Մերձավոր Արևելքի (աշխարհա)քաղաքական և սոցիալ-մշակութային գործընթացներին և վերջիններիս ազդեցությանը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Դասընթացը վարելու են Հայաստանում և արտասահմանում ճանաչված գիտնականներ և փորձագետներ։
«Հայկական համալսարան» նախագծի բոլոր մանրամասների և դիմելու կարգի համար անցե՛ք armenianuniversity.com հասցեով։