Մասնակցություն Կազանյան խորհրդաժողովին

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ երկու համահիմնադիրները՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը որպես տարածաշրջանային հարցերով փորձագետներ 2021թ. հուլիսի 27-30-ը հրավիրված էին մասնակցելու Կազանի խորհրդաժողովին, որը Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) և ՌԴ կողմից կազմակերպվող խոշորագույն քաղաքական և բիզնես միջոցառումներից է։