Հունիսի 18-ին կայացավ «Հայկական համալսարանի» հերթական արտագնա դասախոսություն-հանդիպումը Արագածոտնի մարզում։ Արտագնա դասախոսությունը նախատեսված էր «Հայկական համալսարանի» 2022-2023թթ. երկրորդ հոսքի ունկնդիրների համար։
Հանդիպման շրջանակներում մասնակիցները այցելեցին Արտաշավան գյուղում գտնվող Հայոց այբուբենի հուշարձան, ապա Ապարան քաղաքում գտնվող Դրաստամատ Կանայանի հուշարձան-գերեզմանին, որտեղ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Էդգար Էլբակյանը պատմեց Դրոյի կյանքի, գործունեության և Առաջին Հանրապետության ստեղծման մեջ ունեցած մեծ ավանդի մասին, ինչպես նաև նշեց, որ այս տարի լրանում է Դրոյի 140 ամյակը։
Փոքրիկ արշավից հետո այցելեցին Ակունք գյուղ, որտեղ անցկացրին օրվա մնացած հատվածը՝ հագեցած տարատեսակ քննարկումներով, ուսուցողական խաղերով և թիմային աշխատանքով։ «Հայկական համալսարանում» մեր ունկնդիրները ստանում են ամենակիրառական գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք է հիմա և հետագայում ծառայեն #հավերժականՀայաստան ունենալու գաղափարին։