[ՄԱՐԶԱՀՈՍ #1] ՀՀ տարածքն ազատագրվել է 300 տարի

Ձեզ ենք ներկայացնում «Հայկական նախագիծ / Armenian Project»-ի հերթական թողարկումը։ Քաղաքագետ Էլբակեան Էդգարը խոսում է ՀՀ տարածքի ժողովրդագրական պատմության վերաիմաստավորման մասին, ցույց տալիս, թե որքանով է կործանարար ժողովրդի հոգնածության ու թմբիրի ֆոնին առաջ տարվող այն սուտ քարոզչական թեզը, թե «ՀՀ միջազգային ճանաչված տարածքում հանգիստ կարող ենք ապրել, կպնող չի լինի»։ Ներկայացվում է նաև, թե ինչու ենք այժմ ժողովրդագրական առումով երբևէ ամենավատ վիճակում, և թե ինչու պետք է ժողովրդագրական քաղաքականության թեման անվտանգության հետ միասին լինի գերառաջնային՝ ստվերելով մնացյալ կեղծ օրակարգերը։