Բաց դասախոսություն | «Հայ քաղաքական մտքի զարգացումը»

Մարտի 15-ին «Հայկական համալսարանի» բաց դասախոսությունների շարքի շրջանակներում կայացավ «Հայ քաղաքական մտքի զարգացումը» թեմայով բանախոսություն-հանդիպում պատմաբան, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանի (ԱՄՆ) հետ։

Հանդիպմանը ներկա էին «Հայկական նախագծի» աջակիցներն ու բարեկամները, «Հայկական համալսարանի» ունկնդիրներն ու շրջանավարտները, ինչպես նաև թեմայով հետաքրքրված մեր հետևորդները։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց հայ քաղաքական մտքի զարգացման փուլերն ու դրան նպաստող կամ խոչընդոտող գործոնները 19-րդ դարից մինչև մեր օրեր, ինչպես նաև՝ անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանությանն ու այդ շրջանում հայ քաղաքական մտքի նկարագրությանը։ Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան թեմատիկ հարցերի ուղղել բանախոսին և քննարկել մի շարք օրախնդիր հարցեր ևս։