Նորություններ ՍՓՅՈՒՌՔ

Դասախոսություններ ՌԴ հայկական համայնքներում

2021թ. հուլիսի 4-20-ը «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիրները ՌԴ հայկական մի քանի կազմակերպությունների հրավերով եղան Ստավրոպոլի, Պյատիգորսկի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայ համայնքներում։ Թիմը հանդես եկավ Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ճանապարհների շուրջ դասախոսություններով, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ համայնքային ակտիվիստների և առաջնորդների հետ։