Նորություններ

Լրագրողական ուղևորություն Տավուշ

Մայիսի 30-ին «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպել էր լրագրողական ուղևորություն դեպի Տավուշի մարզի այն հատվածներ, որոնք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագրի ստորագրման դեպքում կարող են օկուպացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից, հայտնվել վերջինիս նշանառության տակ և/կամ հայաթափվել։ Մեր նպատակն է եղել տեղի բնակչության, հանրության լայն շրջանակների և որոշում կայացնողների գիտությանը հասցնել գոյանալիք սպառնալիքները, ինչպես նաև կանխել դրանք։
Ուղևորությանը ներկայացված են եղել ավելի քան 20 լրատվամիջոց և 31 լրագրող։
Շնորհակալություն մեր գործընկերներին և աջակիցներին։